Ինչպես և կարելի էր ակնկալել, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի հարցման հիման վրա ձերբակալված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Զեյնալլի Քամիլին, որը 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել էր հայ ծերունու կոկորդը, ազատ է արձակվել և վերադարձել է Բաքու, որտեղ նրան դիմավորել են որպես ազգային հերոսի: 

 

Ինչպես հայտնի է, արնախում Քամիլի ձերբակալությունից շատ կարճ ժամանակ անց ՌԴ-ում Ադրբեջանի երգիչ-դեսպանը հայտարարել էր, որ պետական մակարդակով պատրաստվում են զբաղվել իրենց հայրենակցի խնդրով՝ ակնարկելով, որ «կաշվից էլ դուրս կգան», բայց թույլ չեն տա, որ նա հայտնվի Հայաստանում: 

 

Թե ինչու Մոսկվան որոշեց ձերբակալել, իսկ ընդամենը ժամեր հետո Ադրբեջանի պահանջով Քամիլին ազատ արձակել, իհարկե, խոսկացության այլ թեմա է, բայց այստեղ ուշագրավը մեկ այլ բան է՝ ազերիների՝ սեփական «հերոսի» հանդեպ ունեցած վերաբերմունքը:  

 

Հարց է առաջանում՝ ի՞նչ վերաբերմունք կորդեգրեր Նիկոլի իշխանությունը, եթե Քամիլի փոխարեն համանման մեղադրանքով ձերբակալվեր ասենք թուրքի կոկորդ կտրած հայ, արդյոք «Շռան Վաղոն» ադրբեջանի դեսպան Փոլադի նման սկզբունքային հայտարարություններով հանդես կգա՞ր, թե՞ Նիկոլից կստանար հրաման՝ ոչ միայն «ձեռքերը լվանալու», այլև ասենք ազերիներին ցավակցական ուղերձներ հղելու: 

 

Սահմանին կանգնած տղերքը սեփական ինքնապաշտպանության համար թուրքի ուղղությամբ կրակ են արձակել, Նիկոլը սարքել է համաշխարհային պատմություն՝ սպառնալով գտնել ու հերներն անիծել: Բա պատեկարցնո՞ւմ եք՝ ինչ կաներ, եթե հանկարծ թուրքի կոկորդ կտրող մի հայ հայտնաբերվեր մոսկվաներում: 

 

Հիմա ո՞վ ապագա կունենա այս տարածաշրջանում, Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել